Իրանը մեծ նշանակություն է տալիս ընթացիկ վտանգավոր իրավիճակում ՌԴ հետ խորհրդակցություններին` ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, որը ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։
«Ներկա նոր վտանգավոր իրադրության պայմաններում, երբ աշխարհակարգը փաստացի վտանգի տակ է, ՌԴ հետ մեր խորհրդակցություններն, անխոս, կարող են հսկայական դեր խաղալ»,- ասել է նա՝ նշելով, որ փորձում են միմյանց հետ համակարգել դիրքորոշումները։