Նա ասել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը։ Ռուբիոյի խոսքով՝ չնայած Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի վերաբերյալ, Միացյալ Նահանգները պատրաստ է վաղը ևեթ վերսկսել բանակցություններն այդ թեմայով։ Մարկո Ռուբիոն խոսել է ԱՄՆ ապագա ծրագրերի մասին՝ նշելով, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ այս պահին չեն նախատեսվում: