Մինչև Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը վարչապետը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկման օրակարգի մասին հայտնել որոշ մանրամասներ: Ինչ է փոխվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով այս կամ այն հարցը ճշտելու փոխարեն, արդեն բավական երկար ժամանակ է՝ Թուրքիայի հետ առկա է ուղիղ հաղորդակցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ստամբուլ այցի հիմքում առաջնահերթ միջպետական հարաբերություններն են, և դեմ առ դեմ կներկայացնեն Երևանի առաջարկներն ու լուծումները:
Ներկաներին վարչապետը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է նախագահ Էրդողանին հրավիրել Հայաստան, եկող տարի գարնանը սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան