Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգին:
Բելառուսական կողմի հաղորդագրության համաձայն` բանակցությունների օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային հարցեր ու երկկողմ հարաբերությունները:
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լրատվամիջոցները նշում են, որ Քելոգի այցի ֆոնին ազատ է արձակվել ընդդիմադիր գործիչ, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին: