ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնում արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած
որոշումից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով
կմեկնի Թուրքիա: Վարչապետը նշել էր, որ այցի օրակարգի վերաբերյալ
կլինի համատեղ հայտարարություն:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։