Ամերիկյան վարչակազմը չի հստակեցնում՝ պատրաստ է արդյոք նախագահ Թրամփը՝ աջակցել Իրանի կառավարության տապալման գաղափարին․
«Ներկայում նախագահի բարձրագույն առաջնահերթությունն է՝ երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չստանա, ինչպես նաև ապահովել խաղաղություն ու կայունություն Մերձավոր Արևելքում»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իրանական կառավարության տապալումը հրեական պետության գործողության նպատակը չէ, սակայն կարող է դրա արդյունքը դառնալ։ Նա նաև մեկնաբանել էր պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունը, թե «ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գոյության ընդհատումը գործողության նպատակներից մեկն է։
Նեթանյահուն հայտնել է, որ «իր կարգադրությամբ՝ Իրանում որևէ մեկը իսրայելական հարձակումներից պաշտպանված չի լինելու»։