Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների իրավունքներն են քննարկվել իրավապաշտպան միության նախաձեռնած աշխատաժողովում: Պատմաբաններ, իրավաբաններ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ. բոլորը համակարծիք են՝ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, բռնի տեղահանություն էր, ուստի խախտված իրավունքների վերականգնումը այլընտրանք չունի: Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում: