2018-19-ին եղել եմ ֆորպոստի վարչապետ, այժմ Հայաստանի հանրապետության լիարժեք վարչապետ եմ, խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նշել՝ Հայաստանը միջազգային իրավիճակներին ու տարածաշրջանային հնարավոր խնդիրներին երբեք այնքան պատրաստված չի եղել, որքան այսօր: Խաղաղության գործընթաց՝ Ադրբեջանի, ակտիվ երկխոսություն՝ Թուրքիայի հետ․ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը վարչապետը կապել է բալանսավորված արտաքին քաղաքականության հետ: Երկրի ղեկավարը չի շրջանցել նաև եկեղեցականների հարցը, հայտարարել՝ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, և պայքարում են եկեղեցու արժեքների ու նվիրապետության համար:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։