Խորհրդարանն ընդունել է 2024-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, քվեարկությանը չի մասնակցել ընդդիմությունը: Նիստն անցել է փոխադարձ մեղադրանքներով, ընդդիմությունը հանդես է եկել կաթողիկոսի ու Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ, կառավարող ուժից վերահաստատել են՝ եկեղեցու դեմ արշավ չի իրականացվում, պետք է հեռանան եկեղեցին արատավորողները:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։