Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17.2 կմ հատվածը հիմնանորոգվում է։ Ճանապարհն անցնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով՝ միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերի և Հրազդան քաղաքի հետ։
Ինչպես հայտնում են «Ճաապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, արդեն իսկ մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։