Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին և անմիջական մասնակցություն եմ ունենալու, հայտարարել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, խոսելով եկեղեցականների շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս հայտարարությանը կոշտ են արձագանքել վարչապետը, նաև «Քաղաքացիական պայմանագիրը»: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իրավիճակն այսպես է բնութագրել՝ տրոյական ձիու վեղարը բարձրացնում ես, օլիգարխներ են դուրս գալիս: