Խորհրդարանը քննարկել է 2024-ի բյուջեի զեկույցը: Ֆինանսների նախարարին հարցրել են՝ գնահատվե՞լ է արդյոք Իրանի նկատմամբ ագրեսիայի հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ իրավիճակից ելնելով՝ վերլուծություններ կներկայացվեն կառավարություն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին էլ հարցրել են՝ Արտավազդ գյուղի ճանապարհը օտարվել և տրամադրվել է հայտնի օլիգարխներից մեկին, ե՞րբ է այն վերադարձվելու համայնքին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։