Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բյուջե 2024»-ի կատարման տարեկան հաշվետվությանը, որն արդեն մի քանի շաբաթ քննարկվում էր խորհրդարանական հանձնաժողովներում: Ֆինանսների նախարարն էլ այսօր ամփոփել է կատարողականն ու 2026-28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
Վահե Հովհաննիսյանն, ի դեպ, տեղեկացրել է, որ տարբեր սցենարներ են քննարկվում, և դրանցից վատագույնով՝ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին տնտեսական աճը 5.1-ի փոխարեն կարող է կազմել 1.3 տոկոս:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։