Ապարանի, Նիգավանի և Կայքի ջրամատակարարումը վերականգնված է: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:
«Գիշերը Ապարան քաղաքում իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է էլեկտրականությունը. հետևաբար վերականգնվել է «Ապարան» պոմպակայանի բնականոն աշխատանքը: Այս պահին Ապարան քաղաքի, Նիգավան, Կայք գյուղերի ջրամատակարարումը վերականգնված է»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ:
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։