Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։

Նշենք, որ այսօր ժամը 16։10֊ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։
Կենտրոնացվել են բոլոր ուժերը էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։

Այս պահին տեղում աշխատում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, ՆԳՆ աշխատակիցները։