ՌԴ խնդրանքով հունիսի 16-ին տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտահերթ նստաշրջան՝ կապված Իսրայելի ԶՈւ կողմից Իրանին հասցված հարվածների հետ։ Այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Արտահերթ նստաշրջանը կկայանա հունիսի 16-ին՝ առավոտյան։
Reuters-ը հաղորդում է, որ հատուկ նստաշրջանի անցկացման խնդրանք է ստացվել նաև Իրանի կողմից, որը թեպետ խորհրդի կազմում չէ, սակայն իրանական կողմի առաջարկին աջակցել են խորհրդի մի քանի անդամներ։