Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին կինը մեղադրյալ է: Լիլիթ Կոստանյանը մեղադրվում է ամուսնուն օժանդակելու և պաշտոնավարման ընթացքում լիազորությունների չարաշահման ու կաշառքի արդյունքում ձեռք բերած ապօրինի եկամուտները օրինականացնելու համար: Ըստ մեղադրանքի՝ հենց կնոջ անունով է նախկին պաշտոնյան ձեռք բերել Ռուսաստանի երկու գույքն ու Հունաստանի 6 բնակարանը, որոնք հետո վարձով է տվել: Ի դեպ, այս մասին տվյալները ձեռք են բերվել Հունաստանի իրավասու մարմիններից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան