ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը պահանջել է անցկացնել կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Իսրայելի գիշերային հարվածների պատճառով: Մշտական ներկայացուցչության ղեկավար Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իրավանին հայտնել Է Իսրայելի կողմից իրականացված «անխոհեմ, անօրինական և կանխամտածված ագրեսիայի» մասին՝ նշելով, որ հարվածները հասցվել են ինչպես միջուկային օբյեկտներին, այնպես էլ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին»:
Հունիսի 13-ին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա՝ ընդգծելով, որ թիրախում էին միջուկային օբյեկտներն ու հրթիռային զենքի արտադրության գործարանները, ինչպես նաև ռազմական հրամանատարները: Ըստ իսրայելական կողմի՝ սա Թեհրանի ատոմային զենքի ստեղծումը կանխելու երկարատևւ գործողության սկիզբն է։
Երկու երկրի իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը, Իրանը խոստացել է պատասխան հարձակումներ Իսրայելի վրա: