• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել ֆորպոստ, հայ ժողովրդին՝ թնդանոթի միս. Արշակյան Բաց հարթակ Ռուսաստանն ուզում... 20:47
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանը պատրաստ է ընդունելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ Երևանում կայանալիք COP17-ին մասնակցելու համար. ՀՀ ԱԳ փոխնախարար
Քաղաքականություն
20:2513 Հնս, 2025

Հայաստանը պատրաստ է ընդունելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ Երևանում կայանալիք COP17-ին մասնակցելու համար. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հունիսի 12-ին Նիցցայում՝ օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի ճեպազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկրի, և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից կազմակերպված այս ճեպազրույցին միանալու համար:

Քանի որ Հայաստանը սկսել է ինտենսիվ նախապատրաստական աշխատանքները հաջորդ տարի Երևանում COP17-ը հյուրընկալելու համար, ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից՝ համառոտ ներկայացնելու կենսաբազմազանության COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու բովանդակային ասպեկտները:

Սակայն, նախևառաջ, թույլ տվեք ներկայացնել Հայաստանի տեսակետը օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի համատեքստում: Թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր է, այն լիովին կիսում է միջազգային մտահոգությունները ծովային և օվկիանոսային կենսաբազմազանության պահպանման առնչությամբ՝ որպես մարդկության համընդհանուր ժառանգության։ Այսպիսով, ծովային կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ գլոբալ քննարկումներում մեր ակտիվ ներգրավվածությունն առավել քան կարևոր է:

Հայաստանի նման դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար օվկիանոսը դիտարկվում է ոչ միայն որպես բնապահպանական խնդիր, այլև գիտության, տեխնոլոգիայի, սննդի անվտանգության և առողջապահության ոլորտներում առկա հնարավորություն: Համոզված ենք, որ սրանք օգուտներ են, որոնք պետք է արդարացիորեն բաշխվեն բոլոր պետությունների միջև՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից:

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին մեր մասնակցության առաջնային նպատակը համաշխարհային օվկիանոսային քաղաքականության քննարկումներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների շահերի և մտահոգությունների իմաստալից ներառման ապահովումն է: Այդ պատճառով է, որ Հայաստանը համաժողովին ներկայացված էր ամենաբարձր՝ նախագահի մակարդակով՝ որպես օվկիանոսային գործողությունների նկատմամբ մեր հանձնառության ցուցադրում։

Երկրորդ՝ Հայաստանը՝ որպես հաջորդ տարի COP17-ը հյուրընկալող երկիր, դիտարկում է իր մասնակցությունը համաժողովին՝ որպես գլոբալ ջանքերի համադրման նկատմամբ ստանձնած պատասխանատվության մաս: Մեր նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես կարող են այս համաժողովի արդյունքները նպաստել COP17-ի նպատակների առաջխաղացմանը, որն իր հերթին կենտրոնացած է լինելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) առաջին գլոբալ վերանայման շուրջ:

Այդ համատեքստում, օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին Հայաստանի մասնակցության կարևորագույն իրադարձություններից մեկը «Լեռներից մինչև օվկիանոս. կենսաբազմազանության պահպանում շրջակա միջավայրի սահմաններում՝ հանուն կայուն ապագայի» խորագրով բարձրաստիճան միջոցառումն էր: Այն կազմակերպվել էր Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության COP17-ի հաջորդ հյուրընկալողի և Ֆրանսիայի՝ որպես UNOC3-ի համակազմակերպիչ պետությունների կողմից՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ: Միջոցառումը կարևոր առաջարկներ ներկայացրեց կենսաբազմազանության պահպանման ինտեգրված և համապարփակ մոտեցումների ձևավորման ուղղությամբ՝ իրացնելով ցամաքային գործողությունները ծովային էկոհամակարգերի պահպանման համար։

Մեկ այլ կարևորագույն նվաճում էր Հայաստանի կողմից «Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի ստորագրումը, որն ի ցույց է դնում մեր՝ բնապահպանությանն ուղղված ամուր հանձնառությունը և COP17-ին ընդառաջ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

Մեր համոզմամբ՝ օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի և Կենսաբազմազանության  COP17-ի գործընթացները սերտորեն փոխկապակցված են և փոխլրացնում են միմյանց: Կալիում և Հռոմում կայացված COP16-ի արդյունքները ամուր հիմք են տալիս վերջիններիս համար: Դրանք ներառում են բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և աֆրիկյան ծագում ունեցող ժողովուրդների իրավունքների և դերակատարության, ինչպես նաև ռեսուրսների մոբիլիզացման և ֆինանսավորման մեխանիզմների առանցքային որոշումներ:

Օվկիանոսի օրակարգի համատեքստում կարևոր նշանակություն ունի COP16-ի՝ էկոլոգիապես կամ կենսաբանական առումով կարևոր ծովային տարածքների (EBSAs) վերաբերյալ որոշումը, որը սահմանում է օվկիանոսային էկոհամակարգերի պահպանման հիմնական գործիք հանդիսացող ծովային կենսաբազմազանության պահոցների պահպանման և թարմացման եղանակները:

Ինչպես տեսնում եք, այս գործընթացները սերտորեն փոխկապակցված են և դրանցից մեկում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մյուս ուղղություններով ևս ակտիվացնել գործողությունները և ընդլայնել հավակնությունները:

Այս համատեքստում ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք COP17-ը նոր թափ կհաղորդի կենսաբազմազանության պահպանման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, ինչպես նաև գենետիկական ռեսուրսներից և թվային հաջորդականության տեղեկատվությունից ստացված օգուտների արդար և հավասար բաշխման համաշխարհային ջանքերին։

COP17-ի հիմքում ընկած է գլոբալ վերանայումը` Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների (KMGBF) իրականացման առաջին համատեղ գնահատումը` COP15-ի շրջանակներում դրա ընդունումից ի վեր: Սա առանցքային պահ կլինի բոլոր կողմերի, բնիկ ժողովուրդների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ գնահատելու գրանցված առաջընթացը, բացահայտելու բացթողումները և ճշգրտելու ուղիները  2030 թիրախներին և 2050 նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ ծովային կենսաբազմազանության համատեքստում:

Գլոբալ վերանայումը հնարավորություն է վերակենդանացնելու մեր համատեղ հանձնառությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նկատմամբ և բացահայտելու հաջողության հասնելու համար անհրաժեշտ իրականացման միջոցները:

Քանի որ Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs), ինչպես նաև դրանց իրականացման վերաբերյալ ազգային զեկույցների ներկայացումն առանցքային նախապայման է արդյունավետ և նշանակալի գլոբալ վերանայման համար, կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, խրախուսել  բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորինս շուտ ներկայացնել իրենց վերանայված Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերը, ինչպես նաև 7-րդ ազգային զեկույցները մինչև 2026թ. փետրվարը:

Ամփոփելով՝ կցանկանայի շեշտել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը, երիտասարդությանը, կանանց և բարերարներին՝ Երևանում կայանալիք COP17-ին մասնակցելու համար, և մենք հավատացած ենք, որ միասին կկարողանանք տոնել մարդկության հավաքական խոհեմությունը՝ ներկա և ապագա սերունդների համար մայր բնության պահպանման հարցում»: 

Դիտումների քանակ151
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ցանկում 1700 կամուրջ է. կառավարությունը հաստատել է հիմնանորոգման ծրագիրը 01:1025 Մար, 2026
  • Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը 01:0625 Մար, 2026
  • Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոն. սպասում է 5-րդ երեխային 00:5725 Մար, 2026
  • Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը 00:5525 Մար, 2026
  • Միջազգային այս ծավալի գործակցություն ՀՀ ՆԳՆ-ն երբեք չի ունեցել. Արփինե Սարգսյան 00:3625 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողություններում․ Թրամփ 00:2725 Մար, 2026
  • Հանցավոր խմբավորումը վիրտուալ POS-տերմինալով օտարերկրացիներից գումար է հափշտակել 00:0025 Մար, 2026
  • Լիբանանը «անցանկալի անձ» է հայտարարել Իրանի դեսպանին 23:4424 Մար, 2026
  • Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել 23:3524 Մար, 2026
  • Սահմանադրական դատարանը պետք է լինի ծայրահեղ պրոֆեսիոնալ, անաչառ և անկախ. Վլադիմիր Վարդանյան 23:1424 Մար, 2026
  • Աչքերը՝ ոգեշնչման աղբյուր. երիտասարդ նկարչուհու գործերը 23:0024 Մար, 2026
  • Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ 22:4524 Մար, 2026
  • Կոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրություն 22:2124 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 22:0824 Մար, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0024 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 21:5424 Մար, 2026
  • Մարտի 27-ին և 28-ին ՔՊ պատվիրակները կկատարեն համամասնական ցուցակի թեկնածուների երկրորդ փուլի և ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրությունը 21:3424 Մար, 2026
  • Կրտսեր խաղողագործ-գինեգործները 21:2724 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ում հետ է բնակվել և ինչ պայմաններում ծեծից մահացած փոքրիկի 4.5 տարեկան քույրը 21:0024 Մար, 2026
  • Ռոբոտների հաքաթոն. հաղթող թիմը կստանա 1.5 միլիոն դրամ 20:5824 Մար, 2026
  • Իրանում ավելի քան 82 հազ քաղաքացիական օբյեկտ է տուժել հարձակումների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն 20:5124 Մար, 2026
  • Շատ ուրախացա, որ 10 մշակութային կենտրոն դեռ այցելելու ենք. լոռեցի երեխաները՝ «Իմ քայլ»-ի ծրագրում 20:4424 Մար, 2026
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3924 Մար, 2026
  • Տարեցների վերականգնողական բուժումը Հայաստանում 20:3224 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:2624 Մար, 2026
  • Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները 20:2124 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2026 20:1424 Մար, 2026
  • Ֆիլիպիններում արտակարգ դրություն է սահմանվել երկրում վառելիքի պակասի պատճառով 20:0924 Մար, 2026
  • Տարածքային պահանջ ներկայացնելը կոչվում է պատերազմ. Ալեն Սիմոնյան 20:0324 Մար, 2026
  • Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg 19:5924 Մար, 2026
  • Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 19:5224 Մար, 2026
  • Նախորդ 5 տարում ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 99 երկրի. աշխարհն ակտիվորեն զինվում է 19:4724 Մար, 2026
  • Իսրայելում վիրավորների թիվը հասել է 5000-ի 19:3624 Մար, 2026
  • Կառուցապատողների աշխատանքային խմբի նիստին քննարկվել են քրեաիրավական և վարչաիրավական հարցեր 19:2424 Մար, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 19:1624 Մար, 2026
  • ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը՝ նաև միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող 19:0524 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | ԱԺ-ում թեժ քննարկում․ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և փոխադարձ մեղադրանքներ 19:0024 Մար, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում 18:5624 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 18:4324 Մար, 2026
  • Լիբանանում Իրանի դեսպանին «ոչ ցանկալի անձ» են հայտարարել 18:3424 Մար, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում 18:2624 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը 18:1124 Մար, 2026
  • Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար 18:0624 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:5824 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանի և Կաորի Իշիկավայի հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները 17:4624 Մար, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 797 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3624 Մար, 2026
  • Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան 17:2324 Մար, 2026
  • Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ է մշակվել. կարգավորվել են ապրանքի վերադարձին առնչվող խնդիրները 17:1424 Մար, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի 17:0324 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Անօդաչուներից մինչև հրթիռներ․ աշխարհում սպառազինության պահանջարկը կտրուկ աճում է 17:0024 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամն առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում. ՊԵԿ նախագահ 16:5124 Մար, 2026
  • Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել 16:4224 Մար, 2026
  • Փոփոխություն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասով 16:3124 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3024 Մար, 2026
  • Համաձայնագրով առաջարկվում է խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը 16:2224 Մար, 2026
  • Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին 16:1324 Մար, 2026
  • Ինչ անել, երբ դատական վեճի պատճառով բազմաբնակարան շենքի բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները. նախագիծ է մշակվել 16:0424 Մար, 2026
  • Նախատեսվում է վարկային միջոցների ներգրավմամբ օժանդակել Երևանի մերձակայքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը. նախագիծ 15:5724 Մար, 2026
  • Գնումների համակարգում կսահմանվի ազդեցության 3 մակարդակ, սահմանափակումներ կկիրառվեն այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ 15:5224 Մար, 2026
  • Պետական բժշկական կենտրոնների ղեկավար կազմում նշանակվելու պահանջները կփոխվեն. նախագիծ 15:4024 Մար, 2026
  • Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:3124 Մար, 2026
  • Մոսկվան ուրախ կլինի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին տեսնել բարեկամ երկրների առաջնորդներին. Պեսկով 15:2224 Մար, 2026
  • Գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ. Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ 15:1424 Մար, 2026
  • Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք 15:0624 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկպենը 15:0224 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 1-ին հայացքից սովորական հեռախոսազանգերը վերածվում են խոշոր խաբեության. մասնագետի կոչը 15:0024 Մար, 2026
  • Պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելում հիվանդանոցներ է տեղափոխվել 4829 մարդ 14:5424 Մար, 2026
  • Քննարկվել է իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցությունը․ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ ծրագրերի Համակարգող խորհրդի նիստին 14:4924 Մար, 2026
  • Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 14:4124 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3024 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը 14:2224 Մար, 2026
  • Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ 14:1424 Մար, 2026
  • Հանրապետությունում մարտի 23-24-ը բացահայտվել է 150 հանցագործություն, գրանցվել է 13 ավտովթար 14:0924 Մար, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ 13:5424 Մար, 2026
  • 5 տարեկանի փոխարեն նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. նախագիծ 13:4124 Մար, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ 13:3924 Մար, 2026
  • Մեր հետևողական քաղաքականությունն է՝ շարունակաբար կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր. ԿԳՄՍ նախարար 13:3724 Մար, 2026
  • ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ 13:2624 Մար, 2026
  • Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով 13:0924 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Հայաստանի վերջի մասին է. ՀՀ ԱԺ նախագահ 13:0024 Մար, 2026
  • Մարտի 26-ին գազամատակարարման դադարեցում կլինի Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում 12:5624 Մար, 2026
  • Մշտապես առաջնորդվել եմ այն ընկալմամբ, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ. Վարդանյան 12:4524 Մար, 2026
  • Նեթանյահուն տեղեկացրել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին 12:3624 Մար, 2026
  • Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 12:2924 Մար, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին 12:2324 Մար, 2026
  • Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 12:1124 Մար, 2026
  • ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան 12:0124 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0024 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են 11:5824 Մար, 2026
  • Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն 11:5124 Մար, 2026
  • Եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան 11:4424 Մար, 2026
  • Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան 11:4024 Մար, 2026
  • Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան 11:3624 Մար, 2026
  • Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին 11:3324 Մար, 2026
  • Եկեք չխառնենք կուսակցական կարգապահության պահպանումը անկախության և անաչառության հետ. Վլադիմիր Վարդանյան 11:2824 Մար, 2026
  • 2025-ին Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում 11:2424 Մար, 2026
  • Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 11:2124 Մար, 2026
  • Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:1124 Մար, 2026
  • 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է 11:0824 Մար, 2026
  • Սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը ՍԴ-ում, երբեք չեմ օգտագործել առաջխաղացման լիֆտի հնարավորությունները. Վլադիմիր Վարդանյան 11:0624 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015