Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ուրբաթ ավելի ուշ հեռախոսազրույցներ ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, հայտնում է իսրայելական Ynet պորտալը՝ վկայակոչելով Իսրայելի առաջնորդի գրասենյակը:
Ուրբաթ՝ ավելի վաղ, Նեթանյահուն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների հետ: