Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում է «Բյուջե 2024»-ի կատարողականի քննարկումը: Էկոնոմիկայի նախարարության հաշվետվությանը պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչպես է իրականացվելու կարկտի հետևանքների վերացման ծրագիրը: Փոխնախարարն ընդգծել է, որ վնասի ամբողջական գնահատումը կարվի հունիսի 25-ից հետո, այնուհետև կհաստատվի պետական աջակցության ծրագիրը: Ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել նաև շրջակա միջավայրի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։