Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից՝ չնայած ԱԷՄԳ-ի կողմից դրա դեմ մեղադրանքներով բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Իրանը չի շեղվի նախանշված ուղուց, հարստացումն առաջ կընթանա:
«Նույնիսկ եթե մեր օբյեկտները ռմբակոծվեն, գիտելիքները մեզ մոտ կմնան։ Մենք կվերականգնենք այն ամենը, ինչ նրանք կկործանեն»,- ասել է Փեզեշքիանը։
Նա ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևը վնասակար է անվանել։