Սարալանջի փողոցից 4 անձ ձերբակալվել է քրեական ոստիկանության ծառայողների կողմից՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին «1lurer»-ին տեղեկացրեցին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ քրեական ոստիկանությունը ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: