Չինաստանի Շենժեն քաղաքը շատ երիտասարդ է։ Այս տարի կլրանա 46-ամյակը։ Բնակչությունն էլ քաղաքի պես երիտասարդ է, միջին տարիքը` 32.5 է։ Բնակավայրում, որի հիման վրա Շենժենն է կառուցվել, ապրել է ընդամենը 33 հազար մարդ։ Հիմա կազմում է 20 միլիոն։

Շենժենը Չինաստանի տնտեսական ու տեխնոլոգիական կենտրոնն է։ Այստեղ աշխարհին հայտնի բազմաթիվ ընկերություններ են գործում։ Շենժենի արտաքին գործերի գրասենյակի ղեկավար Սաո Սայսիան Հայաստանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց` քաղաքը 10 սկզբունքով է առաջնորդվում.
-
Միշտ պետք է առաջ շարժվել, կյանքը կարճ է, ժամանակը փող է։
-
Դատարկ խոսակցությունները ոչինչ չեն տալիս, պետք է գործով զբաղվել։
-
Առաջինը լինելու համարձակություն ունենալ։
-
Անհաջողություններ կլինեն, ոչինչ, հարկավոր է նորից փորձել։
-
Վարդը, որը տալիս ես ուրիշին, հոտը մնում է քո ձեռքին. պետք է օգտակար լինել մյուսներին։
-
Շենժենի ու աշխարհի միջև տարածություն չկա։ Աշխարհն ընդունում ենք գրկաբաց և աշխարհին տալիս ենք մեր ունեցածը։
-
Բարեփոխումներն ու նորարարությունը Շենժենի արմատն ու հոգին են։
-
Շենժենում սիրում են կարդալ։
-
Շենժենում մարդիկ պետք է ունենան մշակութային, մարզական հաստատություններ այցելելու, զվարճանալու հնարավորություն։
-
Եթե Շենժենում եք, ուրեմն շենժենցի եք։ Այստեղ ձեզ սիրում են` անկախ նրանից` որտեղից եք եկել։
Հեղինակ՝ Աննա Զախարյան