Մոսկվան Կիևին է հանձնել Կուրսկի մարզում, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում մարտական գործողությունների ժամանակ զոհված 1212 զինծառայողի աճյունները: Իրավապահ մարմինների քննիչները ՆԳՆ-ի հետ համատեղ ամենակարճ ժամկետում պարզելու են զոհվածների ինքնությունը: Ռուսական կողմին էլ փոխանցվել է 27 մարմին:
Ավելի վաղ Ռուսաստանը խոստացել էր Ուկրաինային հանձնել 6 հազար զոհված ուկրաինացի զինծառայողի աճյուն։ Միևնույն ժամանակ, Մոսկվան մեղադրել էր Կիևին գործընթացը ձգձգելու համար։ Ուկրաինական կողմը հերքել է բոլոր մեղադրանքները՝ ռուսական կողմի քայլերը որակելով քաղաքական սադրանք:
Փոխանակման մասին Կիևը և Մոսկվան համաձայնության էին եկել հունիսի 2-ին՝ Ստամբուլում տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երկրորդ փուլում։ Պայմանավորվածության շրջանակում՝ Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիների երկրորդ խմբերը՝ մինչև 25 տարեկան զինծառայողների: