ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-9-ը:
Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու,
-
19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
18 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,
-
10-ական դեպք՝ խարդախության և սառը զենքի հայտնաբերման,
-
5-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու,
-
4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծիքի,
-
3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու առևանգման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և գույքային վնաս պատճառելու խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով:
Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, խոշտանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խոշտանգման և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
անձնական ունեցվածքի գողության 3 դեպք,
-
բնակարանային գողության 1 դեպք:
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Հայտնաբերվել է 6 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 17 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 40 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: