Այսօր ամբողջ աշխարհում էլեկտրա-էներգիայի արտադրությունը զգալի կախում ունի հանածո վառելիքի ներմուծումից: Խնդրին բախվում են անգամ զարգացած պետություններից շատերը: Վերջին շրջանում, սակայն, այդ կախվածությունը թոթափելու ռազմավարություններ են մշակվում:
Էլեկտրական տրանսպորտ, ջերմային պոմպեր և վերականգնվող էներգիա՝ Էմբեր անկախ գլոբալ էներգետիկ վերլուծական կենտրոնի գնահատմամբ հենց այս երեք ուղղությամբ հետևողական աշխատանքը հնարավորություն կտա ներմուծումը կրճատել 70 տոկոսով:
Մեր երկիրը ևս բացառություն չէ և ներմուծումից կախվածությունը որոշիչ է: Սակայն, զեկույցի հեղինակները նկատել են, որ 2024-ին Հայաստանում արևային էներգիայի արտադրությունը 2021-ի համեմատ եռապատկվել է՝ հասնելով ընդհանուր ծավալի տասը տոկոսին:
Զեկույցում ներկայացված տվյալներին և դրանց վերաբերյալ հայաստանյան մասնագետների գնահատականներին Նիկոլայ Ավետիսյանն է ծանոթ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում։