Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի:

(1).jpg)

Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը: