Ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ, շատ իրատեսական և շատ շոշափելի հնարավորություն ունենք դրական և տրամանաբանական հանգուցալուծման հասցնել Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ես շատ իրատեսական եմ համարում մեր հարաբերությունների մոտալուտ կարգավորումը և՛ Ադրբեջանի հետ, և՛ երկխոսության և հարաբերությունների կարգավորումը նաև Թուրքիայի հետ, և համապատասխանաբար, սահմանների բացումը:
Անձամբ ինձնից առաջ վարչապետ Փաշինյանի, մեր քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների ջանքերն այս ուղղությամբ են»,- ասաց ԱԳ նախարարը: