ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 30-ին հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնի և հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը շնորհավորել է ծրագրի նորանշանակ ղեկավարին և կարևորել հիմնադրամի երկարամյա արդյունավետ գործունեությունը մեր երկրում:
Ներկայացվել են առաջիկայում հիմնադրամի կողմից հանձնաժողովի հետ իրականացվելիք ծրագրերը: Հանձնաժողովի նախագահը տարբեր նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել և ներկայացրել իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու ընթացիկ աշխատանքը:
Անդրադարձ է եղել էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին: