ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել Մատթեոսի ավետարանից, որում ասված է․
«Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: Մատթ․ 21․12–13»։
Ավելի ուշ վարչապետը նոր գրառում է արել՝ նշելով․
«Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։