Ուկրաինայի նախաձեռնությամբ այսօր երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի՝ հայտնել է Անդրիյ Սիբիհան:
Ուկրաինայի արտգործնախարարի խոսքով՝ վերջին ռուսական հարձակումներից հետո Կիևն ակնկալում է գործընկերների վճռական հայտարարությունները, որոնք կվերահաստատեն միջազգային լայն կոնսենսուսը՝ Ռուսաստանին ստիպելու համաձայնել լիակատար հրադադարի:
«Ուկրաինան կհաստատի ամերիկյան և եվրոպական գործընկերների հետ խաղաղ ջանքերն առաջ մղելու իր լիակատար հանձնառությունը։ Մենք նաև շեշտելու ենք, որ քանի դեռ Ռուսաստանն արգելակում է խաղաղ գործընթացը և դաժան հարձակումներ է գործում մեր երկրի և ժողովրդի վրա, ագրեսորի նկատմամբ ճնշումը պետք է շարունակի ուժեղանալ»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը: