«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հրաշալի քննարկում ունեցանք հայ-ամերիկյան աճող գործընկերության և խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն մեր երկրների քաղաքացիների համար»,- սոցիալական ցանցում գրել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին:
Զրուցակիցները քննարկել էին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։