Գործադիրը հավանություն է տվել «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կապահովվի չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին ՀՀ, ի դեմս «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության ասոցացված և թղթակցային անդամ դառնալու գործընթացը։
Մասնավորապես, տնտեսական և առևտրային տեսանկյունից՝ կապահովվի միջազգային առևտրի խթանումը, քանի որ OIML և BIPM անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգային համադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման և ներմուծման գործընթացներում տեխնիկական խոչընդոտների նվազեցման համար:
Կստեղծի հավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում հայ արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործելու արտասահմանյան շուկաներ՝ առանց կրկնակի փորձարկումների կամ չափումների վկայագրերի:
Կստեղծվի ներդրումների գրավչություն, քանի որ անդամակցության արդյունքում միջազգային չափագիտության պահանջներին համապատասխան չափման համակարգը կավելացնի վստահությունը տնտեսական միջավայրի նկատմամբ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը. անդամակցությամբ կապահովվի ոլորտի համապատասխանությունը ԵՄ պահանջներին։
Անդամակցությունը նպաստում է հայկական չափագիտական համակարգի ներդաշնակեցմանը տարածաշրջանային և միջազգային պահանջների հետ, կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում: