ԵՄ ռազմավարությունն ուղղված է կապերի ու տնտեսական աճի խթանմանը՝ Եվրոպան կապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և դրանից դուրս գտնվող տարածաշրջանների հետ։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում ռազմավարությունը նպատակ ունի նաև ամրապնդել ԵՄ-ի աշխարհաքաղաքական դերը որպես հուսալի դերակատարի Սևծովյան տարածաշրջանում։
ԵՄ-ն կխորացնի համագործակցությունը Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով համագործակցությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման ուղղությամբ։ Այս երկրներից մի քանիսն ընտրել են ԵՄ-ին միանալու կամ դրա հետ սերտորեն համագործակցելու ուղին։ Ռազմավարությունն ուղղված է Սևծովյան տարածաշրջանի գործընկերներին և ԵՄ-ին շոշափելի օգուտներ բերող փոխշահավետ համագործակցությունների խորացմանը և ներդրումներին։
Տարածաշրջանում ԵՄ ապագա համագործակցությունը կկենտրոնանա հետևյալ ուղղությունների վրա՝
-
անվտանգության, կայունության և դիմակայունության զորեղացում.
-
կայուն տնտեսական աճի և բարեկեցության խթանում.
-
շրջակա միջավայրի պաշտպանություն, կլիմայական փոփոխություններին դիմակայելու կարողությունների զարգացում և քաղաքացիական պաշտպանություն։
ԵՄ-ն նպատակ ունի կառուցել ավելի ուժեղ, դիմակայուն և մրցունակ Սևծովյան տարածաշրջան։