Արմեն Գրիգորյանը պատասխանելով իրեն ուղղված հարցերին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ուղղված է նպաստելու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը` ստեղծելով փոխկախվածություն տարածաշրջանում: Հավելել է նաև, որ այն խաղաղության գործընթացի մաս է կազմում:
Ներկայացնելով նախագծի առավելությունները՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ այն ներառականության մասին է՝ չբացառելով որևէ մի երկիր: ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև ապաշրջափակմանը՝ ընդգծելով, որ այն պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ, ինչպես նաև փոխադարձության ու իրավահավասարության սկզբունքների շրջանակում: