Մենք խոսեցինք անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Մենք դաշնակիցներ ենք, այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը կարևոր բաղադրիչ է երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կողմ ենք մեր զինվորական մարմինների, իրավապահ մարմինների, անվտանգության ծառայության միջև սերտ շփումներին: Այդ ամենը պետք է հիմնվի այն հարուստ փորձի վրա, որը կուտակվել է նախորդ տարիներին:
Շահագրգռված ենք նաև Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ՀԱՊԿ-ին»,- ասաց նա: