Թմրամիջոցների իրացման հոդվածով որևէ անձի նկատմամբ հանրային հետապնդում հարուցված չէ՝ անդրադառնալով Մխչյանի դպրոցում տեղի ունեցածին՝ նշել է ՔԿ ներկայացուցիչը։ Այս գործով անցնում է չորս անձ: Հովհաննես Համբարյանի խոսքով՝ երեխաների մոտ կախվածության առաջացման մասին այս պահին տվյալ չունեն:
Բանախոսն անդրադարձել է նաև դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վարկածին, նշել, որ գործածման հաստատված դեպքեր չեն արձանագրվել. 1700 կրթական հաստատությունում ստուգվել են տեսախցիկների ձայնագրությունները:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան