Քննարկումները շարունակվում են: Կա համաձայնություն՝ առաջիկայում այդ քննարկումները շարունակելու: Այդ մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցին:
«Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով:
Հայկական կողմը, միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության համաձայնագրի կնքումը»,- ասաց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, իրավական դաշտում գոյություն չունեն: