Եռաբլուրին հարակից հողատարածքների ապօրինի օտարման գործով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 17 դրվագով՝ առանձնապես խոշոր չափի հափշտակության, շուրջ 1.7 միլիարդ դրամի փողերի լվացման, նաև դրան օժանդակելու համար: Սերժ Սարգսյանի և 2 մեղադրյալի գործն ուղարկվել է դատարան: Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը պաշտպանության նախարար եղած տարիներին 17 հողատարածք օտարել է օրենքի խախտմամբ, անհամեմատ ցածր գնով՝ պետությանը հասցնելով 5 միլիարդ 475 միլիոն դրամի վնաս: Ընդ որում՝ հողատարածքների մի մասը վերջնարդյունքում օտարվել է Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանը հարցաքննվել է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան