«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոցները և արգելոց-թանգարանները ևս միանում են տարվա ամենասպասված և տպավորիչ թանգարանային իրադարձությանը` Թանգարանային գիշերին։
Գառնու տաճարը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին և օրվա բոլոր ժամերին, բայց աննման և շատ ավելի խորհրդավոր է հատկապես գիշերային Գառնին:
Եվս մեկ հնարավություն` վայելելու տարածաշրջանում միակ ու բացառիկ հուշարձանի վեհությունը և շքեղությունը:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան անվճար կարող եք այցելել՝
մայիսի 17֊ին, ժամը` 10:00-24:00-ը,
մայիսի 18֊ին, ժամը` 10:00-18:00-ը։