Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու պայթյուններ են հնչել։ Samaa TV-ի հաղորդմամբ՝ ոչնչացվել է հնդկական անօդաչու։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրել է վիճելի տարածքի հրետակոծման համար։ Ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ օդանավակայանի մոտակայքում ոչնչացված անօդաչուն հետախուզական է եղել։
Հնդկաստանն իր հերթին Պակիստանին մեղադրել է Ջամու և Քաշմիրի վիճելի տարածքի հրետակոծման համար: Հնդկական բանակը հայտարարել է, որ Պակիստանի տարածքում, ինչպես նաև Քաշմիրի օկուպացված հատվածներում ոչնչացվել են ահաբեկիչների կենտրոններ և վերապատրաստման կայաններ:
Ավելի վաղ Պակիստանը հայտարարել է, որ մայիսի 6-ին Հնդկաստանի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության զոհերի թիվը հասել է 31-ի: Նոր հարվածների պատճառով զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։