Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի ընտրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ:
«Քաղխորհրդի որոշմամբ Իրակլին Կոբախիձեն միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ»,- կուսակցության համագումարում հայտարարել է գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցությունը լքելու և քաղաքականությունից հեռանալու որոշման մասին հայտարարել էր ապրիլի 25-ին։ Ընդ որում, Ղարիբաշվիլին բացառել է ընդդիմադիր դառնալու հավանականությունը։