Առանց հիմքերի՝ իմպիչմենտի գործընթաց չի կարելի սկսել, հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ընդգծել՝ հակառակ դեպքում դա կլինի իմիտացիա: Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար 36 պատգամավորի ձայն է պետք, իսկ այն հաջողությամբ ավարտելու համար՝ 54, այդ թվում՝ ՔՊ-ից:
Բացի այդ, Օհանյանի խոսքով՝ պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցություն, ինչը ևս չկա։
«Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարը, մեր ժողովրդի հետ աշխատանքի արդյունքում լուրջ ուժի գեներացումը ցույց են տվել, որ նրանք իրականում նաև դրսում լայն գործընթաց, լայն ընդվզում, մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել։ Այս տարիների աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս չենք իմանում՝ հաջողություն կունենանք, թե չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա, դրանք այսօր առկա չեն, դա նշանակում է՝ նախօրոք գնալ ձախողման»,- ասել է նա։