ԱՄՆ-Իրան բանակցության նոր փուլի անցկացման տեղն ու ժամկետները դեռ որոշված չեն․ Վաշինգտոնը հուսով է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում, հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։
«ԱՄՆ-ն չի հաստատել մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ վարկածներով, պետք է անցկացվեր մայիսի 3-ին՝ Հռոմում»,- հայտարարել է Բրյուսը՝ պարզաբանելով, որ դրա անցկացման տեղն ու ժամը դեռ պետք է որոշվեն։
«Մենք հուսով ենք, որ բանակցության նոր փուլը կանցկացվի մոտ ապագայում»,- ասել է նա։