Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են՝ հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքով՝ պատճառը տեխնիկական խնդիրներն են:
Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության հասնեն:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում:
Նա նշել էր, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններից առաջ իրանական պատվիրակությունը հանդիպում կունենա եվրոպական երեք երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության պատվիրակությունների հետ։