Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ստանա՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:
«Տարածքների հետ կապված իրողությունն էլ պետք է ճանաչվի: Ուկրաինան պետք է դուրս բերի զորքերը Ռուսաստանի մաս դարձած տարածքներից», - շեշտել է Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ Վոլոդիմիր Զելենսկու հրաժարականը Մոսկվայի պահանջների մեջ չի մտնում: Պեսկովը նաև նշել է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը ռուս-ուկրաինական կարգավորման հստակ ժամկետներ չեն սահմանում, քանի որ դա տեղին չէ:
«Վլադիմիր Պուտինը ուժեղ մարդ է, գնահատում է ուժեղներին և հարգում է Դոնալդ Թրամփին, քանի որ նա ուժեղ անհատականություն և քաղաքական գործիչ է։ Նրանք համամիտ են, որ երկխոսությունից հրաժարվելն աբսուրդ է: Նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն»,- ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նախազգուշացրել է՝ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին կա՛մ խաղաղ, կա՛մ ռազմական ճանապարհով: