Առաջիկա ամիսներին Սիրիայում ամերիկյան զորակազմի թիվը կկրճատվի՝ նվազելով մինչև 1000 զինվորական՝ հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Պարնելը:
Պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը հրամայել է միավորել ամերիկյան ուժերը Սիրիայում՝ «Անսասան վճռականություն» գործողության շրջանակում:
Միևնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Իսլամական պետության դեմ պայքարը կշարունակվի ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության շրջանակում: Նրա խոսքով՝ ահաբեկչության սպառնալիքը չի սահմանափակվում Մերձավոր Արևելքով, և Միացյալ Նահանգները զգոնություն կպահի բոլոր մայրցամաքներում: