ԱՄն Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ: Վենսը հինգշաբթի նրա հետ արդեն հանդիպել էր Վաշինգտոնում, ինչից հետո երկուսով մեկնել են Իտալիայի մայրաքաղաք՝ Զատկի տոնից առաջ։ Միացյալ Նահանգները լավատես է և հավատում է, որ կարող է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
«Ես ցանկանում եմ Իտալիայի վարչապետին տեղեկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին. վերջին 24 ժամվա ընթացքում կան որոշ հետաքրքիր տեղեկություններ՝ հաղորդելու համար», - շեշտել է Վենսը:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել իր միջնորդական ջանքերը Ուկրաինայի բանակցային գործընթացում, եթե համաձայնության հասնելու նշաններ չտեսնի։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ էլ ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեմայի շուրջ շփումները դժվար են ընթանում: Պեսկովի խոսքով՝ որոշակի առաջընթաց ու զարգացումներ կան, սակայն կողմերը դեռ շատ բարդ հարցեր ունեն քննարկելու։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։