2010 թվականից հետո առաջին անգամ Հայաստանի հավաքականը կմասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը: Չորրորդ դիվիզիոնի մրցաշարը Երևանում է անցկացվելու: Այս մարզաձևի պատասխանատուների հավաստիացմամբ՝ մեր տղաները լավ մարզավիճակում են, լիարժեք պատրաստ առաջնությանը: Նշվում է, որ վերջին երկու տարում հոկեյը Հայաստանում առաջընթաց է ունեցել, իսկ երևանյան այս ստուգատեսը կնպաստի մարզաձևի առավել զարգացմանը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: